Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի ֆինանսավորում
Աշխարհ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ երկրի նախագահի թեկնածուներից ոչ մեկին գումար չի նվիրաբերում։ Ձեռնարկատերը համապատասխան գրառումը հրապարակել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
«Իրավիճակը պարզաբանելու համար՝ ես գումար չեմ նվիրաբերում նախագահի թեկնածուներից ոչ մեկին»,- ընդգծել է միլիարդատերը։
Մինչ այս Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։ Լրագրողների տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին։
Նյութում նշվում էր, որ հանդիպումը կազմակերպվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախկին նախագահը փորձում է դոնորներ ներգրավել իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)