Պուտինն ԱՄՆ-ին գերտերություն է անվանել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին անվանել է գերտերություն, ըստ նրա՝ դա ակնհայտ փաստ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Միացյալ Նահանգները յուրովի հսկայական և եզակի երկիր է։ Այս ընթացքում ամերիկյան ժողովրդի տաղանդի շնորհիվ այն վերածվել է գերտերության, սա ակնհայտ փաստ է»,- ասել է Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը։
Պուտինը, խոսելով ԱՄՆ քաղաքականության մասին, ասել է, որ աշխարհը մեկ կենտրոնից կառավարելը խարխլում է դրա հիմքը, և կարծիք է հայտնել, որ այն սխալ քաղաքականություն է։