Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ զինվորականներին հանձնարարել է բարձրացնել մարտական պատրաստվածությունը
ԱշխարհՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է երկրի ռազմաբազա, որը նախատեսված է օպերատիվ վարժանքների համար, և ստուգել է ուսումնական հաստատությունները, հայտնում է KCNA-ն։
Նա հրամայել է զինվորականներին ավելացնել զորավարժությունների քանակը՝ պատերազմի դեպքում «արագորեն բարձրացնելու մարտունակությունը»։
«Կիմ Չեն Ընը հատկապես ընդգծել է, որ ամբողջ բանակը բոլոր մակարդակներում պետք է ակտիվորեն բացի արագ զարգացման նոր շրջան՝ արագացնելով պատերազմի նախապատրաստությունը՝ ներկայիս իրավիճակի պահանջներին համապատասխան», - ասվում է KCNA-ի հայտարարության մեջ:
Փետրվարի 23-ին Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացրել՝ օգտագործելով F-35A կործանիչներ՝ հակառակորդի ինքնաթիռների և թևավոր հրթիռների որսման համար: Ըստ Yonhap-ի՝ զորավարժությունները տեղի են ունեցել «հյուսիսկորեական սպառնալիքների» ուժեղացված զսպման ֆոնին։ Խոսքը, մասնավորապես, Հյուսիսային Կորեայի թևավոր հրթիռների փորձարկման մասին է։
Փետրվարի 14-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է նոր տեսակի հականավային հրթիռի՝ Padasuri-6-ի հինգերորդ փորձարկումը։