Տղամարդը 217 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Աշխարհ
Գերմանացի տղամարդը 29 ամսվա ընթացքում 217 ամգամ պատվաստվել է COVID-19-ի դեմ և դրանից հետո համաճարակի ընթացքում «ցույց չի տվել» վիրուսով վարակված լինելու նշաններ։ Պպատվաստումների հետ կապված կողմնակի ազդեցություններ նույնպես չեն նկատվել, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
62-ամյա տղամարդն ասել է, որ այդքան շատ պատվաստումներ է ստացել «մասնավոր նկատառումներով», իրենց կայքում հայտնել են Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի հետազոտողները: Գիտնականները այս մարդու մասին իմացել են թերթի զեկույցից, գտել են նրան և հարցրել, թե արդյո՞ք կարող են ուսումնասիրել նրա մարմնի արձագանքը բազմաթիվ «ազդեցությունների» հանդեպ:
«Մենք կապ հաստատեցինք նրա հետ և հրավիրեցինք նրան տարբեր թեստեր անցնելու։ Նա շատ հետաքրքրված էր դրանով», - ասել է դոկտոր Կիլիան Շոբերը:
Հետազոտական թիմը հայտնել է, որ ստացել է 134 պատվաստումների, այդ թվում՝ ութ տարբեր պատվաստանյութերի պաշտոնական հաստատում:
Հետազոտողները պարզել են, որ նրա իմունային համակարգը լիովին գործում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ