Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
ԱշխարհՊաշտոնապես ուժի մեջ է մտել ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Նշվում է, որ Շվեդիան միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին և դարձել 32-րդ դաշնակիցը։
Մինչ այս Սպիտակ տունը Շվեդիային անվանել էր հզոր ժողովրդավարություն և բարձր արդյունավետ բանակ ունեցող երկիր։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ Ստոկհոլմը կիսում է դաշինքի անդամ մյուս երկրների արժեքները։