Պատրուշևը խոսել է Հյուսիսային Կովկասում Արևմուտքի նպատակների մասին
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջաններում ազգային անվտանգության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում սադրանքների և ապատեղեկատվության միջոցով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները շարունակում են միջամտել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին՝ այն թուլացնելու նպատակով։
«Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մեծացնում են իրենց ջանքերը Հյուսիսային Կովկասում անջատողական գործընթացներ հրահրելու համար», - ասել է նա:
Նա նշել է, որ դրանում ներգրավում են հասարակական կազմակերպություններին, կիրառում են սադրանքներ, ապատեղեկատվություն, տեղեկատվական ու հոգեբանական ազդեցության տեխնոլոգիաներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ