Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնեցրել է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի թեկնածությունը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
2024 թվականի փետրվարի 8-ին Զելենսկին աշխատանքից ազատեց Զալուժնիին և Ալեքսանդր Սիրսկուն նշանակեց Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Նախագահն առաջարկել էր Զալուժնիին «մնա թիմում», սակայն չէր նշել, թե որ պաշտոնում: