Լուկաշենկոն կայցելի Պակիստան
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Շահբազ Շարիֆին Պակիստանի վարչապետ ընտրվելու, երկրի կառավարության ձևավորման կապակցությամբ և հաստատել 2024 թվականին Պակիստան այցելելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ես հաստատում եմ այս տարի Պակիստան այցելելու իմ պատրաստակամությունը։ Համոզված եմ, որ մեր հանդիպումը կնպաստի արդյունաբերության, դեղագործության, գյուղատնտեսության, նավթաքիմիայի, էլեկտրատրանսպորտի, կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացմանը»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն Պակիստանի վարչապետին մաղթել է իրականացնել բոլոր ծրագրերն ու նախագծերը երկրի հետագա զարգացման համար՝ նշելով, որ դրան կնպաստի Մինսկի հետ համագործակցությունը։
«Իսլամաբադը մեր վստահելի գործընկերն է արդեն 30 տարի»,– նշել է նա։