Զելենսկին հայտարարել է, թե Պուտինն ավելի քան 10 անգամ փորձել է սպանել իրեն
ԱշխարհԸստ հետախուզության տվյալների՝ ռուսներն ավելի քան տաս անգամ փորձել են սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այդ մասին ինքը՝ Զելենսկին, հայտարարել է իտալական «Rai» հեռուստաալիքի «Cinque minuti» ծրագրին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հրապարակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Ասում են 10-ից ավելի: Բայց խոսում են աշխատակիցները, հատուկ ծառայությունները, հետախուզությունը: Այնպես որ, ճիշտն ասած, ես այս թիվը չեմ հաշվում։ Ինձ թվում է՝ Ուկրաինայում մեր ողջ ժողովուրդը, ռազմաճակատում գտնվող զինվորականներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը։ Քաղաքացիները, նման հարձակումների պատճառով, ինչպես խաղաղ Օդեսայում, նույնպես ամեն օր ռիսկի են դիմում»,- նշել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե քանի անգամ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել սպանել իրեն։