Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին և պահանջել «չմիջամտել երկրի գործերին»
Աշխարհ«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների վերաբերյալ»,– այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։
«Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, քննչական գործընթացին և դատական համակարգի անկախությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքուն Ֆրանսիային մեղադրել է կոռուպցիայի, իսլամաֆոբիայի, մարդու իրավունքների հետ կապված խախտումների մեջ և վստահեցրել, թե «Ադրբեջանում լիովին ապահովված են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը»։
Ադրբեջանի ԱԳՆ–ն Փարիզից պահաջել է «չմիջամտել» երկրի գործերին։