Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքով
Աշխարհ
Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքով, որը կրկին թիրախավորել է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հարգել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի ու արտահայտման և մամուլի ազատությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալվածներին։
«Այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ նշում է անկախ ադրբեջանցի լրագրողների դերն ու խիզախությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ