ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է խաղաղությունը Հարավային Կովկասում
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելը Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
«Պետքարտուղարի տեղակալ Քեմփբելը և արտաքին գործերի փոխնախարար Աքչափարը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ առաջնահերթությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման ուղիները: Նրանք քննարկել են տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայում, խաղաղությունը Հարավային Կովկասում և Ասիայում և նրա սահմաններից դուրս միասին աշխատելու այլ հնարավորություններ», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ