Ո՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք է Ճանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և Լարսում Երևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Շիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել են ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» 

Ներկայիս Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ լինելն ավելի ողջունելի է, քան հայ ընդդիմադիր․ Աշոտյան

Քաղաքական

«Առավոտը» գրում է․

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Կարեն Եսայան․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։

Կարեն Եսայան․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։

Արմեն Աշոտյան․ Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը կհակասի վերևից իջեցված քաղաքական պատվերին, չունեմ։ Հայաստանի դատական համակարգի ողբալի վիճակն այնքան աղաղակող է, որ տեղ է գտել նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում։

Այո, Հայաստանում դատարանները քաղաքականացված են և կոռումպացված, և սա ակնհայտ է ոչ միայն իմ գործով, այլև Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, մյուս քաղբանտարկյալների։ Ինչպես նաև երրորդ, երկրորդ նախագահների նկատմամբ աղմկահարույց քրեական գործերի, այլ բազում օրինակներով։

Թե ոնց է աշխատում իրավապահ համակարգը Հայաստանում, ի ցույց դրվեց նաև ադրբեջանական դիվերսանտի օրինակով։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նրան մեղադրեցին Քր. Օր.մի շարք լրջագույն հոդվածներով, հետո մեղադրանքները հօդս ցնդեցին, իսկ նա ազատ արձակվեց` «բարի կամքով»։

Այստեղից երկու հիմնական եզրահանգում.

1) Հայաստանի իշխանությունները «բարի կամքով» կարող են միացնել կամ անջատել ցանկացած մարդու նկատմամբ ցանկացած քրեական գործ։

2) Ներկայիս Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ լինելն ավելի ողջունելի է և ապահով, քան հայ ընդդիմադիր։

Մարատ Գևորգյան․ «Պարոն Աշոտյան, արտաքին քաղաքականություն վարելիս ՌԴ-ն մեզ կարո՞ղ է նորից վստահելի դաշնակից լինել, թե՞ նոր դաշնակիցների կարիք, միևնույն է կա»։

Արմեն Աշոտյան․ Հայաստանի նման երկրների դեպքում արտաքին քաղաքականությունը պետք է նախևառաջ ծառայի երկրի անվտանգության ամրապնդմանը։Անգամ Նիկոլի ձախողված դիվանագիտությունը այս թեզի ապացույցն է, իհարկե, հակառակ նշանով. վատ արտաքին քաղաքականությունը բերել է անվտանգային միջավայրի կտրուկ վատթարացմանը։

Պետք է նաև ազնվորեն գիտակցել, որ ցանկացած դաշնակցային հարաբերությունները նման են «հաշվարկով ամուսնությանը», որտեղ սերը պարտադիր չէ, բայց փոխադարձ հարգանքը և վստահությունը՝ պարտադիր։

Միջպետական հարաբերությունների դիապազոնը շատ լայն է, և անշուշտ, շատ դաշնակիցներ ունենալը առավելություն է ցանկացած երկրի համար։ Հայաստանի արտաքին իրավիճակը այնպիսին է, ցավոք, որ մեծ ընտրություն չի տալիս իրավական դաշնակիցներ որոնելու։ Ուստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել, միաժամանակ շահերի համընդհանուր հիման վրա հարաբերություններ կառուցել տարածաշրջանային և գլոբալ այլ դերակատարների հետ։

Պետք է նաև գիտակցել, որ այսօր Նիկոլը այնքան է մսխել Հայաստանի քաղաքական կապիտալը, որ մեր արժեքը գեոպոլիտիկ բորսայում բարձր չէ, ավաղ։

Եվ վերջում, քաղաքական գործչի սիրտը պիտի գլխում լինի, ուստի ֆրանսիական կրուասանների, ավստրիական հոթ-դոգերի և իտալական կապուչինոյի համին չնայած և այդ հույսով ապրողներին ստիպված եմ նախազգուշացնել, որ այս տեմպերով այդ ամենի փոխարեն մեզ սպասում են թուրքական ցոններ-քյաբաբներ։

Նարինե Եսայան․ «Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղ, ի՞նչ եք կարծում ինչպիսի զարգացումներ տեղի կունենան»։

Արմեն Աշոտյան․ Կասկած չունեմ, որ այս տեմպերով Փաշինյանը հանձնելու է այդ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով։ Նա շարունակելու է հլու հնազանդ կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Պատահական չէ, որ Նիկոլը«ավետեց» նաև, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։

Դա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որ անփոփոխ է մնացել 2018-ից հետո։ Որտեղ «նախկինների» օրոք ստեղծված պաշտպանական գծերը կան, ամուր են, համեմատաբար ապահովված են և նորմալ կահավորված։ Մնացած սահմանային հատվածների անմխիթար վիճակի մասին չխոսեմ…

Եվ ահա Տավուշում՝ ամենաամայիացված հատվածում, Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար, բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։

Չէ՞ որ հայկական կողմից ավելի տրամաբանական կլիներ հնչեցնել այլ հատվածներում սահմանների դելիմիտացիայի առաջնայնությունը, օրինակ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Այնտեղ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այնինչ Նիկոլը համաձայնում է քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին։ Ո՞ւր է շտապում, ինչո՞ւ համայնքում, չէ՞ որ, ըստ իրեն, Արևմուտքը արդեն պատրաստ է մեզ պաշտպանել, չէ՞ որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, ըստ իրեն, ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը։

Իրականում Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք` խաղատունը լքելու և գոնե եղածը այս փուլում պահպանելու փոխարեն։

Գարիկ Մարդանյան (Փարիզ)․ «Արմեն ջան, իմացի՛ր, մենք քո կողքին ենք, ե՞րբ ենք շարժվելու, ե՞րբ ենք ինչ-որ բան անելու, մենք երկիր ենք կորցնում»։

Արմեն Աշոտյան․ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ և մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, լրագրողներին, քաղաքական և հասարակական գործիչներին հայտնել իմ երախտագիտությունը ձեր աջակցության և համերաշխության համար։

9 ամիս լինելով անազատության մեջ՝ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեմ ազդելու բանտախցի պատերից դուրս տեղի ունեցող գործընթացների վրա։ Սակայն, կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե կրկնեմ իմ այն մոտեցումը, որ հաջողության համար անհրաժեշտ են թարմ դեմքեր, թարմ գաղափարներ և թարմ մեթոդաբանություն։ Սպոնտան, հանպատրաստից պայքարը դատապարտված կլինի, եթե պայքարի հիմքում բերված չլինեն իմ ասած սկզբունքները։

Հնարավոր չէ մշտապես անել նույն բանը և ակնկալել այլ արդյունք։

Ի դեպ, իմ կարծիքով, Սփյուռքի մեր հայրենակիցները այլ հարցերով ևս կարող են շատ օգտակար լինել պայքարին։ Նախ, հարկավոր է տոտալ պրեսինգ իրականացրել` Հայաստանի գործող ռեժիմի ցանկացած ներկայացուցչի ձեր բնակության երկրի այցերի ընթացքում։ Ցանկացած հայ աշխարհի ցանկացած վայրում պետք է Նիկոլենց դեմքին ասի ճշմարտությունը և իր անհամաձայնությունը հայտնի նրա վարած քաղաքականության հետ։

Եվ երկրորդը, մոտենում են ընտրությունները թե ԱՄՆ-ում, թե ԵՄ-ում։Եվ ստեղծվում է լայն հնարավորության հայ ազգի ընտրողների համար բարձրաձայնել մեր շահերի մասին հստակ  շեշտելով, որ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական կարծիքը։

Գայանե Մեսրոպյան․ «Հարցս էսպիսին է, արդյո՞ք հնարավոր է գործող ԱԺ-ով Նիկոլին հեռացնել, թե՞ միայն փողոցային պայքար է պետք»։

Արմեն Աշոտյան․ Քանի որ այս փուլում տեսանելի է, որ դրսի ուժերը շահագրգիռ չեն Հայաստանում իշխանափոխության հարցում, և յուրաքանչյուրը իր շահերից ելնելով գերադասում է աշխատել նրա հետ, Հայաստանում իշխանափոխությունը պետք է իրականացվի սահմանադրական մեխանիզմների ֆորմալ պահպանմամբ։

Ուստի գործող ԱԺ-ն  իր լիազորությունների շրջանակներում իր ֆունկցիան պետք է իրացնի, սակայն ակնհայտ է, որ սա տեղի չի ունենա առանց ժողովրդական ճնշման։

Ժողովուրդը, որպես Հայաստանում իշխանության միակ աղբյուր, ունի այդ իրավունքը։ Փողոցային պայքարը այլընտրանք չունի, իսկ ԱԺ-ն պետք է դառնա ժողովրդի ձեռքերում արդարության սուրը` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։

Նորից կրկնեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները լինեն նաև լեգալ, որպեսզի մաքսիմալ դիմացկուն լինեն դրսին ճնշումների ներքո։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք էՃանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և ԼարսումԵրևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՇիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել ենՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղումՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում
Ամենադիտված