ՌԴ-ի բոլոր շրջաններում անցկացվում են հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումներ
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ այժմ կարևոր է թույլ չտալ, որ ահաբեկիչները նոր հանցագործություններ իրականացնեն:
ՌԴ նախագահն այս մասին հայտարարել է իր ուղերձում՝ նշելով, որ Մոսկվայում և երկրի բոլոր շրջաններում անց են կացվում հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումներ:
«Հիմա գլխավորն է թույլ չտալ, որ այս արյունահեղության հետևում կանգնած մարդիկ նոր հանցագործություններ կատարեն»,- ընդգծել է Պուտինը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։ ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ