«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն գործածները ՌԴ քաղաքացիներ չեն․ ՌԴ ՆԳՆ
ԱշխարհՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվայի մարզում ահաբեկչություն գործածները ՌԴ քաղաքացիներ են:
«Մի շարք տելեգրամյան ալիքներում և սոցիալական ցանցերում այսօր տարածվել են պնդումներ, որ մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության համար կասկածվող չորս անձինք, որոնք ավելի ուշ ձերբակալվել են Բրյանսկի մարզի տարածքում, Ռուսաստանի քաղաքացիներ են: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են»,- նշված է ՌԴ ՆԳՆ հաղորդագրության մեջ: