«Կրոկուս Սիթի Հոլ»-ի փլատակների տակից 133 դի է դուրս բերվել
Աշխարհ
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության վայրում փրկարարական գործողությունն ավարտվել է, որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, փլատակների տակից դուրս է բերվել 133 դի, տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։
«Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ 24 ժամվա ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 133 դի, և հնարավոր է եղել նախապես պարզել 50 մահացածի ինքնությունը, Առջևում հարազատների կողմից ինքնությունը պարզելն է, հիվանդանոցներում բժիշկները պայքարում են 107 մարդու կյանքի համար»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու