Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհԿիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական կողմից հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով։
Այդ մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել են Ուկրանիայի ռազմաօդային ուժերը։
«Այն շրջաններում, որտեղ հայտարարվել է օդային տագնապ, բալիստիկ զենքի կիրառման վտանգ կա։ Մի անտեսեք օդային հարձակման տագնապը»,- ասված է հայտարարության մեջ։
Ukrinform-ն ավելի վաղ նաև հայտնել էր, որ մարտի 24-ի գիշերը ռուսական կործանիչները թևավոր հրթիռներ են արձակել, Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ էր հայտարարվել։
Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանական ուժերը ոչնչացրել են հակառակորդի 18 թևավոր հրթիռ և 25 ԱԹՍ։