«Մայր» գաղափարը մարդկության համար անսահման սիրո և բարության մարմնացումն է․ ՀՀ նախագահի ուղերձը
ՔաղաքականՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,
Սիրելի մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր մայրությունն էր հրաշք, այնպես էլ մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:
«Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում և այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»: