Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
ՀասարակությունԱպրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանն, ինչպես ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի այլ երկրներ, գրանցելով առաջընթաց, անցնում է կարևոր ճանապարհ` «առողջության իրավունքը բոլորի համար» տեսլականը կոնկրետ գործողութուններով բնակիչների համար հասանելի դարձնելու ուղղությամբ:
«Առողջապահության ոլորտում կատարվում են ներդրումներ, իրականացվում են ծրագրեր` լուծելու առկա բացերը, ամրապնդելու համակարգը` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման, կանխարգելիչ բուժծառայությունների հասանելիության վրա:
Ոլորտի զարգացումը խթանող բարեփոխումների իրականացմամբ` հնարավոր կլինի հասնել սահմանված նպատակներին, ունենալ առողջապահություն, որը քայլ առ քայլ կլինի ավելի` հասանելի մատչելի որակյալ»,-նշված է հաղորդագրության մեջ: