Հերոսածին մայրեր, այն ինչ դուք տվել եք հայրենիքի համար, անգնահատելի է և արժանի մեծարման. Որդիների կանչ
Հասարակություն«Որդիների Կանչ» ՀԿ-ն գրել է.
«Սիրելի Հերոսածին Մայրեր, շնորհավոր ձեր տոնը: Ձեզ ամուր առողջություն, անսպառ ուժ և ջերմություն ենք մաղթում: Այն ինչ դուք տվել եք Հայրենիքի համար, անգնահատելի է և միշտ արժանի մեծարման ու հիշատակման:
Ձեր կանգուն և վճռական լինելուց է կախված նաև այս օրհասական օրերին մեր պետականությունը պահպանելու հարցը : Թող որ նույն ձեր չկրկնվող գեղեցկությունը, հայրենասիրությունն ու խիզախությունը, որ կաթի հետ սնուցել էիք ձեր առյուծ տղաներին, նորից դառնա հայ ազգի արժանապատիվ գոյատևման ու զարգացման առհավատչյան և օրինակ դառնա բոլոր հայոց մայրերի համար:
Շնորհավոր բոլոր հայ կանանց և աղջիկների Մայրության և Գեղեցկության տոնը»: