ՆԳՆ-ն մտադիր է հանցավորության դեմ պայքարի ոլորտում ընդլայնել իր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ
ՔաղաքականՀայաստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է հանցավորության դեմ պայքարի ոլորտում ընդլայնել իր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ աշխատում ենք նաև մեր ամերիկյան գործընկերների հետ ունենալու առանձին համաձայնագիր։ Հուսով եմ՝ առաջիկայում դրական արձանագրումներ կունենանք այդ բլոկում ևս»,-նշեց Սարգսյանը։