Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է «Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան Գերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները Անդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց» Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին «Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե Քալաշյանին ՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումը 

ՀՀ–ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում․ Արմեն Այվազյանն ահազանգում է

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը «ՀՀ կառավարության № 2298 որոշումն ընդդեմ ՀՀ Սահմանադրության» վերնագրով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
 
Գրառման մեջ նա կրկին ահազանգել է՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում։
 
«Այդ օրը կառավարությունն ընդունել է իր չարաբաստիկ № 2298 որոշումը, ըստ որի՝
 
1) Հայաստանում հայերեն (և այլ լեզուներով) հրատարակված գիտական հոդվածներն ու մենագրությունները որակազրկվում են և համարվում առ ոչինչ,
 
2) բոլոր գիտնականներին, ներառյալ պատմաբաններին, բանասերներին, ազգագրագետներին, հնագետներին, լեզվաբաններին, սոցիոլոգներին, քաղաքագետներին հրահանգվում է իրենց ուսումնասիրություններն այսուհետ հրապարակել արտասահմանում օտար լեզուներով (գերազանցապես անգլերեն)։
Իրավաբան ու սահմանադրագետ չեմ, բայց հարկ եմ համարում նաև նրանց տեսանկյունից դիտել կառավարության № 2298 որոշումը՝ չսպասելով այն գեղեցիկ օրվան, երբ, հուսանք, այդ ուղղությամբ մեր լավագույն մասնագետներն առավել մանրամասնորեն կգնահատեն կատարվածն ու ստեղծված լեզվաքաղաքական իրավիճակը։
 
Եվ այսպես, ուշադիր կարդում ենք ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածը, որը վերնագրված է այսպես՝ «ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։
 
Այս խորագրից արդեն պարզ է, որ, ՀՀ սահմանադրության համաձայն, մշակույթի, կրթության և գիտության խթանումը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը ԱՆԲԱԺԱՆԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՇԱՂԿԱՊՎԱԾ ԵՆ և ունեն պաշտպանության կարիք։ Հոդվածի երկկետանոց բովանդակությունը պարզաբանում ու հստակեցնում է.
 
«1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:
 
2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»։
Այսպիսով, ՀՀ սահմանադրությունը պարտավորեցնում է ՀՀ պետական մարմիններին և քաղաքական ղեկավարությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ՝
 
ա) խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացումը ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ,
 
բ) հոգալ և պաշտպանել հայոց լեզվի իրավունքները՝ ԳԵՐԱԴԱՍԵԼՈՎ ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ։
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումն ուղղակիորեն տորպեդահարում է վերը նշված սահմանադրական դրույթ-պահանջները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանափակելով հայոց լեզվի գործածության շրջանակը, պարզապես հանելով հայերենը ռազմավարական նշանակություն ունեցող հույժ կարևոր ոլորտից՝ գիտությունից։ Այդ ապօրինի վարչական բռնությունը մեխանիկորեն հարվածելու է հայոց լեզվի գործածությանը մյուս բնագավառներում՝ կրթության, գրականության, մամուլի, ռազմական գործի, իրավական, օրենսնդրական և այլ դաշտերում։
 
ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածն իր հերթին սահմանում է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»։
 
Այս հոդվածն առկա է նաև ՀՀ հին սահմանադրությունում։ Ըստ դեռևս 2010 թ. 68 իրավաբանների համահեղինակությամբ հրապարակված 1086-էջանոց հիմնարար «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների» (որի գլխավոր խմբագիրը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է), այս «Հոդվածի իմաստից բխում է, որ պետությունն իր վրա վերցնում է պարտավորություն՝ իրականացնել պետական հոգատարություն հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ եւ ապահովել դրա գործածությունը պետական ու հասարակական մարմիններում, մշակութային, կրթադաստիարակչական եւ այլ կազմակերպություններում ու հիմնարկներում» (էջ 153):
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումը կարգադրում է հենց պետական կազմակերպություններում աշխատող գիտնականներին հրաժարվել Հայաստանում իրենց ուսումնասիրությունները հայերեն հրապարակելու իրենց սահմանադրական իրավունքից և վերածվել օտար պետությունների ու ժողովուրդների սպասարկուի։
 
Ըստ էության, ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԱՐՀԱՄԱՐՄԱՆ ՈՒ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՀԵՏ։
 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ № 2298 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։
 
Հ.գ. Չծանրաբեռնելու համար ընթերցողներին այստեղ չեմ անդրադառնում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (17 ապրիլի 1993 թ.), որը ևս հանգամանորեն հստակեցնում է սահմանադրական վերոհիշյալ նորմերը»,– գրել է Այվազյանը։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ Մերց
Ամենադիտված