Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան
ՔաղաքականԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։
Նա մասնավորապես նշել է. «ԵՄ-ի հետ մեր տնտեսական ինտեգրացիան եթե պսակվեր անդամակցությամբ, այժմ այն Մաքսային միության մակարդակում է, կամ պսակվեր դրանից բարձր անդամակցությամբ, միգուցե մենք մի շարք հարցերում նման փնտրտուքի մեջ չլինեինք»։
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ ու հավելել է, որ Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները ժամանակի ընթացքում փակուղի են մտել։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է. «Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի»
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուքրիան ձգտում է գլոբալ գործընկերություն հաստատել ոչ միայն ԲՐԻԿՍ-ի, այլ նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի (ASEAN) հետ և մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում հատկապես վերջինի հանդեպ։