Հարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետ
ՔաղաքականԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում։ Այդ քայլով Հարիսը փորձելու է ընդլայնել իր նախընտրական արտաքին քաղաքական պլատֆորմը։ Գրում է Հրապարակը։
Սպասվում է, որ Զելենսկին Վաշինգտոնում փորձելու է հասնել նրան, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, կնքի տնտեսական եւ անվտանգային ոլորտի համաձայնագրեր, ինչպես նաեւ իր «հաղթանակի ծրագրի» շրջանակում ապահովել ամերիկյան սպառազինությունների անխափան մատակարարումը։ Նաեւ հայտնի է դարձել, որ Զելենսկու հետ հանդիպելու մտադրություն է հայտնել Հանրապետական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի եւ Զելենսկու հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։