Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ Ալեքսանդր Սիրունյանը սոցցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը Ներկայացվել է արտոնությունների փաթեթ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար Անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը Նախարար Ժաննա Անդրեասյանը մոլորեցնող համեմատություն է անում դպրոցաշինության վերաբերյալ. Civilnet Տղամարդը ծեծի է ենթարկել ՍՊԸ-ի սեփականատիրոջը և չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ Գրետա Թունբերգը Բաքվում գտնվող միջազգային ակտորներին կոչ է անում այցելել հայ ռազմագերիներին (տեսանյութ) Վրաերթ, մակարով ատրճանակ․ Քրեական նորություններ (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերին Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով… Մերը սա չէ ու չի լինելու․ Մետաքսե Հակոբյան Նիկոլի երեկվա ելույթը երրորդ հանրապետության ցիկլի ավարտի ու Չորրորդ հանրապետության մեկնարկի ազդարարման մասին էր․ Ղևոնդյան «Շնորհավոր, իմ աղջիկ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը (լուսանկար) 

Մեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգություն

Քաղաքական

Monument Watch-ը գրում է․ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվեց այդ օրերին Արցախում մնացած ողջ հայ բնակչությունը, մոտ 100․600 մարդ: Բռնի տեղահանությանը նախորդել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Շուշիի, Հադրութի և Արցախի այլ շրջանների բնակչության բռնի տեղահանումը, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակումը, մշակութային ժառանգության եզակի արժեքների համակարգային ոչնչացումները:

Շատ փորձագետներ բռնի տեղահանման գործընթացները շարունակվող պատերազմի ձև են համարում, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները (ICRC, “Displacement in Times of Armed Conflict: How Interna, tional Humanitarian Law Protects in War and Why It Matters”, 2019, p. 6.)։ Ադրբեջանի պետական, նպատակամիտված այս քաղաքականության իրագործմամբ այօր ընդհանուր առմամբ 121 հազար արցախահայեր տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Արցախի տարածքի շուրջ 4000-ից ավելի պատմական հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, հավատալիքները, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։

Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը, որի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է`․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» (UN 1948, Art. 27.1): Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը բռնի տեղահանությունը մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործություն է որակում։ Կանոնադրությունը ներկայացնում է նաև բռնի տեղահանման միջազգային արգելքները՝ համարելով դրանք վտարման, բռնության կամ հարկադրանքի այլ ձևերով իրականացված գործողություններ (ICC, Policy on Cultural Heritage, para. 69): Կանոնադրության 7(2) (դ) կետը սահմանում է «բռնի տեղահանությունը»՝ նշելով, որ այն արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց օրինական բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի (ICC, Rome Statute, 7(2) (d))։ Հարկ է շեշտել, որ վերոհիշյալ հոդվածի համատեքսային տարրերը նշում են, որ «բռնի» տերմինն այստեղ «չի սահմանափակվում լոկ ֆիզիկական ուժով», այն «կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիքը, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը ( ICC, Elements of Crimes, Article 7(1)(d). element 1, fn. 12) և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն «ազատ» կամ «իրական» ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։ Այս կոնտեքստում հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»: Ավելին, անգամ եթե տեղահանվածները ցանկացել են և իրականում նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում, որ նրանք իրական ընտրություն են ունեցել այդպես վարվելու (Willms, Jan. “Without order, anything goes? The prohibition of forced displacement in non-international armed conflict”. 2009. https://www.icrc.org/en/doc/assets/files/other/irrc-875-willms.pdf)։ Հետևաբար, ընտրության բացակայության հանգամանքն է նաև, որ տեղահանության հիմքերը կարող է դարձնել «բռնի»։

44-օրյա պատերազմի և դրան հաջորդած շուրջ 4 տարիների ընթացքում Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են։ Բերենք միայն մի քանի փաստեր: Դրանք են. Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ավերումը և նենգափոխումը, Կանաչ ժամի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ավերումը, ապա և իսպառ ոչնչացումը, Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարի ոչնչացումը, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերումը, Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Թալիշ գյուղի «Վերածնված Թալիշ» հուշարձանների ավերումները, Շուշիի և Սղնախի պատմական գերեզմանատների ավերումները, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ի 51 քանդակների անհետացումը, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրագիտության պետական թանգարանի ավերումը, Դադիվանքի, Հադրութի Սուրբ Խաչ վանքի, Ծակուռիի Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական հռչակումը, ուդիական համայնքի ներկայացուցիչների կողմից հայկական եկեղեցիների գործառույթի պղծումը և այլն։ Ստեփանակերտում ոչնչացվել են Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, հայ-ֆրանսիական պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանը, ոչնչացրել է Հադրութի գերեզմանատները, պղծել Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, հեռացրել խաչը, ոչնչացրել Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների խաչքարերը, եզակի արձանագրությունները, հողին է հավասարեցրել Մոխրենես գյուղը՝ իր Սուրբ Աստվածածին եկեղեցիով։ Ոչնչացրել է Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի երկու խաչքարերը, Գետավանի հուշարձանը, սկսել է պատմական Հադրութի ադրբեջանականացման և թյուրքացման ծրագիրը, գործարկել Շուշիի իսլամացման ծրագիրը, ակտիվացրել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ներկայիս ՀՀ տարածքը։

Այս և այլ շատ հանցագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներն ու միջազգային կանոնակարգերը որակում են որպես պատերազմական հանցանքներ։ Եվ վաղ թե ուշ Ադրբեջանի վարչախումբը պատասխան է տալու այս հանցագործությունների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ Ալեքսանդր Սիրունյանը սոցցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը Ներկայացվել է արտոնությունների փաթեթ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար ԱՄՆ-ում հայերն արջի հագուստով քերծել են մեքենաները՝ խոշոր փոխհատուցում ստանալու նպատակով․ նրանք ձերբակալվել են (տեսանյութ) Անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը Նախարար Ժաննա Անդրեասյանը մոլորեցնող համեմատություն է անում դպրոցաշինության վերաբերյալ. Civilnet Տղամարդը ծեծի է ենթարկել ՍՊԸ-ի սեփականատիրոջը և չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ Կիմ Չեն Ընը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսելԳրետա Թունբերգը Բաքվում գտնվող միջազգային ակտորներին կոչ է անում այցելել հայ ռազմագերիներին (տեսանյութ) Վրաերթ, մակարով ատրճանակ․ Քրեական նորություններ (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերինՓողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով… Մերը սա չէ ու չի լինելու․ Մետաքսե Հակոբյան Նիկոլի երեկվա ելույթը երրորդ հանրապետության ցիկլի ավարտի ու Չորրորդ հանրապետության մեկնարկի ազդարարման մասին էր․ Ղևոնդյան «Շնորհավոր, իմ աղջիկ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը (լուսանկար) Մեղադրյալը միայն կարող է ունենալ պաշտպան. Արամ Վարդևանյան Բրյուսելում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ COP29-ի (լուսանկարներ, տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը C ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է Աբխազիայի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ) Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինԵրևանի ավագանու նոր անդամ կա Ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր, կատարվեցին բոլոր փոխհատուցումները. Հասմիկ ԱփյանՇվեդիայում հայտնել են նախարարի՝ «աշխարհի ամենատարօրինակ ֆոբիայի» մասինՓաշինյանը կտրուկ հիշեց հեղափոխական Նիկոլին ու հարձակվեց իրավապահ ողջ համակարգի վրա․ Արմեն ՀովասափյանՓոխվարչապետը և ՌԴ գյուղնախարարը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները Դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկել Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Պուտինը խոստացել է «անձամբ զբաղվել» YouTube-ովԱյսօր հուղարկավորեցին զինծառայող Նարեկ Գրիգորյանին Կոտայքում բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, վիրավորներ կան․ Shamshyan Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է․ խուճապի չմատնվել 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Իլոն Մասկը գաղտնի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետԵրևանում բախվել են շտապօգնության «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Shamshyan Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Փաշինյանի խոսքից թռնո՞ւմ եք․ հարց՝ Ավանեսյանին (տեսանյութ) Ամեն օր ավելանում է Նիկոլի «ախռանիկների» թիվը, այնինչ թոշակները եկող տարի չեն ավելանա․ պատգամավոր (տեսանյութ) Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունենՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Իրանը թույլ չի տալու ադրբեջանական նոր հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ․ Արմեն ԱյվազյանՈնց որ քյասիբի ռադիո լինեմ, իմ համբերության բաժակը լցվել է, ո՞վ է ում ձեռք առնում․ Փաշինյան (տեսանյութ) Մահացել է Ճապոնիայի արքայադուստր ՅուրիկոնՍերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա կնոջ մարմինը Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք՝ սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել 11 անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը
Ամենադիտված