Ֆինլանդիան թույլատրել է Ռուսաստանի հետ սահմանի մոտ կրակել վայրի շների վրա
ԲլոգոսֆերաՖինն սահմանապահներն այսուհետ կկարողանան կրակել վայրի շների վրա Ռուսաստանի հետ սահմանամերձ Իմատրա քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությանը թույլտվություն է տվել գնդակահարել վայրի շներին, քանի որ վերջին օրերին նրանք սկսել են մոտենալ մարդկանց բնակության վայրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հարավարևելյան Ֆինլանդիայի ոստիկանության բաժինը մի քանի հաղորդում է ստացել վայրի շների ագրեսիվ ոհմակի մասին: Կենդանիների վարքագիծը սպառնում էր և ազդում սահմանի մոտ ապրող մարդկանց անվտանգության վրա:
Ոստիկանությունը հայտնել է, որ ոհմակը շարժվել է դեպի սահման, բազմաթիվ շներ անցել են այն։