Բայրամովը թուրքական կողմին ներկայացրել է «ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը»
ԲլոգոսֆերաԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետ Մեհմեթ Սամսարի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Նշվում է, թե Բայրամովը թուրքական կողմին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: