Վարդան Մինասյանի մեկնաբանությունը
ԲլոգոսֆերաՄեր մրցակիցը թույլ չէր, ագրեսիվ էր գործում։ Մենք դեռ ավելացնելու տեղ ունենք, պետք է լավացնենք մեր խաղը: Այս մասին մոլդովական «Զիմբրուին» 3-1 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է «Արարատ Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Հիշեցնենք, երեկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» տանը ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։ Առաջին խաղում նույնպես հայկական ակումբը առավելության էր հասել ՝ 0-3։« Այս սցենարը, որով նրանք խաղում էին, մեզ ձեռք էր տալիս։ Նրանք ագրեսիվ էին գործում, իսկ մենք դրա արդյունքում կարողանում էին ազատ գոտիներ ստեղծել ու օգտագործել դրանք։ Առաջին գոլն էլ հենց դրա շնորհիվ խփեցինք»,- ասել է նա։