Մալիում «Վագների» 84 մարտիկ է սպանվել
ԲլոգոսֆերաՄալիի հյուսիսում ապստամբները հայտարարել են, որ հուլիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում սպանել են ռուսական մասնավոր ռազմական ընկերության` «Վագների» 84 վարձկանների, ինչպես նաև Մալիի կառավարական բանակի 47 զինվորների: Այս մասին ուրբաթ՝ օգոստոսի 2-ի գիշերը հայտնել է AFP-ն։
Եվս 30 մարդ, ովքեր մահացել կամ ծանր վիրավորվել են Տինզահուատեն գյուղի մերձակայքում՝ տուարեգ ապստամբների հետ մարտերում, ուղղաթիռով տեղափոխվել են Կիդալ քաղաք, ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ապստամբներին հաջողվել է գրավել հինգ զրահամեքենա, հինգ բեռնատար և զենք։
AFP գործակալությունը նշում է, որ իր աշխատակազմը հնարավորություն չի ունեցել ստուգելու այս տեղեկատվության ճշգրտությունը։