Օլիմպիական խաղեր. Դավիթ Չալոյանը չկարողացավ բրոնզե մեդալ ապահովել
ԲլոգոսֆերաՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում այսօր ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:
Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն է կրել և չի կարողացել ապահովել բրոնզե մեդալ: Ընդ որում՝ առաջին ռաունդում, թեև ունեցած նշանակալի առավելությանը, մրցավարներն առավելությունը շնորհեցին իսպանացի բռնցքամարտիկին:
Հիշեցնենք՝ մեկնարկային մենամարտում Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:
Նշենք նաև՝ հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի տանը»:
Աղբյուրը՝ Armsport.am: