Թրամփը հայտարարել է` Fox News-ի հետ պայմանավորվել է Քամալա Հարիսի հետ բանավեճի շուրջ
Բլոգոսֆերա
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվել է Fox News հեռուստաալիքի հետ իր հիմնական հակառակորդի՝ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ բանավեճի շուրջ։ Այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 4-ին՝ Փենսիլվանիայում։ Հարիսը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:
«Ես պայմանավորվածություններ եմ ձեռք բերել Fox News-ի հետ՝ չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, բանավեճ անցկացնելու Քամալա Հարիսի հետ։ Բանավեճը տեղի կունենա Փենսիլվանիայում մի վայրում, որը դեռ որոշված չէ», - գրել է նա։
Թրամփը պնդում է, որ միջոցառմանը հանդիսատեսներ կլինեն։ Նրանք ներկա չէին նախորդ բանավեճին, որին մասնակցում էր գործող նախագահ Ջո Բայդենը, ով այն ժամանակ դեռ չէր հրաժարվել վերընտրվելու համար պայքարից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)