Ոսկեպարցիներն ակնկալում են սահմանամերձ բնակարանային ապահովման պետական ծրագրի շարունակություն. վարչապետ
ԲլոգոսֆերաՏավուշի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ոսկեպար և խոսել տեղի բնակիչների հետ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։ Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա նշել է, որ ոսկեպարցիներն ակնկալում են «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության»՝ 16 միլիոնների ծրագրի շարունակություն։«Հանրապետությունում 2000 հայտ հաստատել ենք և տարբեր ահազանգեր ենք ստանում, որ չարաշահումներ կան, արդյունավետ չէ։ Մի քանի ամիս կվերլուծենք ծրագրի խնդիրները, ուղղակի մենք պետք է ժամանակ առ ժամանակ դադար վերցնենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, այնպես անենք, որ ավելի հասցեական լինի։ Ոսկեպարի զարգացման խնդիրը ձերը չէ, մերն է»,- բնակիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։