ԵԱՏՄ-ում աճել է գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, Հայաստանում` 4.3 %-ով
ԱյլԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը 2024 թ. հունվար–հունիսին 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,0 %–ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նշվում է, որ արտադրանքի աճը նկատվել է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում, Հայաստանում` 4.3, Բելառուսում` 10.2, Ղազախստանում` 3.4, Ղրղզստանում` 3.3 և Ռուսաստանում` 0.9 %–ով։