«Իմ նկատմամբ կարված շինծու քրեական գործերը քաղաքական նպատակ ունեն, ուզում են մեզ լռեցնել ու հնազանդեցնել»․ Գերասիմ Վարդանյան
Սպորտ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։ Ամբաստանյալներից Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: Նա այս գործով շուրջ 7 ամիս գտնվել է կալանքի տակ, այնուհետեւ գրավով ազատ էր արձակվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)