Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. «Ժողովուրդ»
Արտակարգ Պատահար«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղավիացիայում վերջին իրադարձությունները 4-5 տարվա վաղեմություն ունեն (Տե՛ս լուսանկարը)։
Ուսումնասիրելով երկրի ստրատեգիական ոլորտի` ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ
«օդում» կյանքը պարզապես կանգ է առել։ «Նորություններ, հայտարարություններ և հաշվետվություններ» բաժինները ավետում են տարիներ առաջ տեղի ունեցած ինչ-որ աննշան իրադարձություններ։
Գործը անգամ հասել է նրան, որ նախօրեին Թուրքիայի կողմից դեպի ՀՀ ուղևորվող եթովպիական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածքով արգելելու դեպքը բարձրաձայնում են ԶԼՄ-ները, իսկ կոմիտեն ընդամենը որպես վիճակագիր հաստատում է դա` չտալով ոչ մի իրավական կամ քաղաքական գնահատական։
Լռում է նաև Ռուբեն Ռուբինյանը, ով զբաղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիրտուալ կարգավորմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։