Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. Նախարարը թվեր է հրապարակել
ՔաղաքականԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրապարակում է արել այն մասին, որ Դատարանների բեռնաթափումը շարունակվում է: Ստորև ներկայացնում ենք նախարարի ներկայացրած տվյալները;
«12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում.
Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը:
Ինստիտուտը նորամուծություն էր Հայաստանում և նպատակ ուներ բեռնաթափել դատական համակարգը՝ բռնագանձման փոքր գործերը հանձնելով նոտարների իրավասությանը:
Հարթակի գործարկումից մինչ օրս ստացվել է ավելի քան 12 հազար դիմում և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն:
Հետևողական լինելով նոր ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայում առաջացած իրավական և գործնական խնդիրների լուծմանը՝ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ դատավորների հետ սերտ համագործակցությամբ՝ նրանց կողմից ԵԽ աջակցությամբ իրականացվում են ՀՀ բոլոր նոտարների աննախադեպ ձևաչափի վերապատրաստումներ, ինչի արդյունքում առաջացած բոլոր խնդիրների մասով արձանագրվում են հստակ լուծումներ, ինչն էլ ավելի է նպաստում նոր ինստիտուտի կայացմանը և զարգացմանը»: