Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ՔաղաքականԹուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է AFAD-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել է Երևանի ժամանակով՝ 06։32-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադանայի մարզի Քոզան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։