Ինչ է խնդրել Պուտինը Իրանից Իսրայելի դեմ գործողությունների համար. Reuters
Այլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Իրանի ղեկավարությանը զուսպ գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դեմ մահափորձի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Պուտինը խնդրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին զուսպ արձագանքել Հանիյեի մահվան պատճառ դարձած հրթիռային հարվածին։ Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը կոչ է արել այաթոլլահ Խամենեին զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից։
Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այս ուղերձը փոխանցել է Իրանի պաշտոնյաներին Թեհրան կատարած այցի ժամանակ։
Ինչպես հայտնի է, Շոյգուն օգոստոսի 5-ին այցելել է Իրան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)