Ինչ հարց է քննարկել Փաշինյանը Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ. ԶԼՄ
Տեսանյութեր«Երևանը մի քանի ամիս շարունակ պնդում է, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին խնդիրն է։ Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը այս տարվա սկզբին ասել էր, որ երկրին բոլորովին այլ Հիմնական օրենք է պետք։ Երկու ամիս առաջ ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել էր մինչև 2026 թվականի վերջ մշակել և հաստատել փաստաթղթի նախագիծը»,-գրում է ադրբեջանական Haqqin.az պարբերականը։
Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի խոսքով, Փաշինյանը այս հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
«Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքականապես շատ բարդ գործընթաց է, կամ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, սա էլ տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել` մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր կնքվի։ Որովհետև ակնհայտ է, որ պետք չէ շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղյալ համարել նոր կառավարությունը»,- ասել է Ալիևի հատուկ ներկայացուցիչը։
«Եթե Հայաստանը ցանկանում է մշակել նոր Սահմանադրություն, դա նրա ներքին խնդիրն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին», - հայտարարել է Ամիրբեկովը՝ հավելելով, որ «սա տարիների քննարկում չի պահանջում»։