Բրյուսելում թալանել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավարին ու նրա կնոջը
ՔաղաքականՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը երկուշաբթի կեսօրին Բրյուսելում դաժան կողոպուտի զոհ են դարձել, գրում է բելգիական Sudinfo պարբերականը։
Վարձակալված սկուտերով երկու հարձակվողները ատրճանակի կոթով հարվածել են դեսպանի և նրա կնոջ գլխին՝ նրանցից խլելով երկու զույգ շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։
ԶԼՄ–ների տվյալներով` Հուսեյնզադեի Rolex ժամացույցն արժե 90 հազար եվրո։