Սա բեսպրեձել է օրենքի շղարշով. իրավապաշտպանը՝ Արամ Երիցյանի «դատավարության» մասին
ԱյլԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով դատավարությանը։
Հիշեցնենք, որ Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Կրկին քննարկվելու է խափանման միջոցի հարցը, դատարան է ներկայացվել կալանավորման միջնորդություն։
«Սա բեսպրեձել է օրենքի շղարշով։ Զրոյացվում են դատական երաշխիքները։ Թքում են դատական իշխանության սահմանադրական առաքելության վրա։
Դատական նիստը՝ ժամը 20:00-ին Աջափնյակի դատարանում»,- ահազանգել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ դատարանն ավելի վաղ մերժել էր Երիցյանի ձերբակալումը, ճանաչել ոչ իրավաչափ և Արամ Երիցյանին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)