ՀՀ դատաիրավական համակարգը շարունակում է բռնության ենթարկվել ու նորից հարմարեցվում է մեկ մարդու կապրիզներին». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
ՔաղաքականՄեր փաստաբանական խումբը տարածած դիրքորոշման մեջ մանրամասն, սպառիչ և մատչելի անդրադարձել այդ ակնհայտ քաղաքական որոշմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Փաստաբանների ասածներին շատ ավելացնելու բան չունեմ: Պարզ է, որ Հայաստանի դատաիրավական համակարգը շարունակում է բռնության ենթարկվել ու եզակի բացառություններով նորից հարմարեցվում է մեկ մարդու կապրիզներին։
Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը ևս չեն դադարում։ Այսպես թե այնպես, գործը շարունակում է «ջուր» մնալ»»,- գրում է նա: