Արարատում շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը ընկել է քաղաքացիների վրա, տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Արարատ քաղաքի խանութներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ «ողնաշարի գոտքային հատվածի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Սևադա Մ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Սևադա Մ․-ն և Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ռոբերտ Ս․-ն Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 5/2 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս երկաթյա տանիքը համբարձիչի միջոցով բարձրացնելու ժամանակ, երբ տանիքի մի հատվածը գտնվել է համբաձիչների վրա տանիքը և համբարձիչները թեքվել են և տանիքը ընկել է վերջիններիս վրա, որի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշումներով Սևադա Մ․-ն և Ռոբերտ Ս․-ն տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: