Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գնում է արձակուրդ
ՏեսանյութերԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2024 թվականի օգոստոսի 21-28-ը ներառյալ տրամադրել 15.03.2023-15.03.2024թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա արձակուրդի երկրորդ մասը՝ 6 աշխատանքային օր տեւողությամբ:
2. 2024 թվականի օգոստոսի 21-28-ը ներառյալ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
4. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ վերադառնալ աշխատանքի 2024 թվականի օգոստոսի 29-ին»։