Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով 

Իշխանությունը 3 ամիս է աղետի վնաս է գնահատում, բայց արդյունքն այդպես էլ չի երևում. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4 ընտանիքներին 1 միլիոն դրամ աջակցության տրամադրումը։ Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։

Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 40 000 դրամ։

Հայտարարվեց, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։

«Ժողովուրդ» օրաթերթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացավ, որ փոխանցումներ դեռ չեն կատարվել, դրանք կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում։

Դիմումների ներկայացման ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է։ Կա շահառու 250 ընտանիք, 850 անձ, ստացվել է դիմումների 80%-ը։

Հետաքրքիրն այն է, որ կան ընտանիքներ, որոնք բացի նյութական վնասից կորցրել են նաև տունը, տանիքը։

Գրեթե 3 ամիս է՝ կառավարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աղետի վնասի գնահատում են իրականացնում, որի արդյունքը այդպես էլ չի երևում։ Ենթակառուցվածքները, տները Լոռու և Տավուշի մարզերում ջրից քայքայվել են, շինությունների ներսում եղած ապրանքը դարձել է անպիտան, սակայն կառավարության ներկայացուցիչները տեղի տուժած բնակիչներին տալիս են սիմվոլիկ 40 կամ 60 հազար դրամ, որը կրած վնասի անգամ 25 տոկոս ծախսը չի բավարարելու։

Փոխարեն տնետուն անցնելու և հատ-հատ հաշվառելու տուժածների գույքը՝ կառավարությունը հայցում է դիմումներ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը աղետի գոտուց ինտենսիվ ուղիղ եթերներով էր հանդես գալիս, ֆեյսբուքյան էջում հուլիսի 10-ից հետո որևէ հրապարակում չունի։ Հուլիսի 10-ի հրապարակումն էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման ծրագրի մասին է։

Լոռու և Տավուշի մարզերում կամուրջներ կան, որոնք մի քանի անգամ կառուցվել էին գետերի վարարումից հետո՝ ժամանակավոր կիրառման համար․ կանգնեցնելուց հետո դրանք պարզապես փլչում էին։ Բնակավայրեր կան, որոնց կապը քաղաքի հետ կապող կամուրջները ոչ միայն կիսախարխուլ են, այլ նաև վտանգավոր նույնիսկ ոտքով անցնելու համար։ Արդյոք, Հայաստանն ունի՞ հավելյալ բյուջե՝ մի քանի անգամ նույն կամուրջը կառուցելու, ապա «ջրին հանձնելու» համար։

Ասել, թե սա իշխանության անտարբերություն է, կնշանակի ոչինչ չասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված