Տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ. Քննչական կոմիտե, երկար չենք սպասի չէ՞. Երիցյան
ՏեսանյութերԱրցախցի փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է երկրորդ անգամ դատարանի կողմից եղբորը կալանավորելու միջնորդության մերժմանը.
«Արամին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին։
Լրացում։ Հուսով եմ, որ դատավոր Մարտին Արզումանյանի որոշումն իր դերակատարությունը կունենա Հայաստանի Հանրապետության արդարադատության որակի բարձրացման հարցում։ Կրկնում եմ՝ սա այն եզակի դեպքերից է, երբ դատավորն առաջնորդվեց բացառապես խղճով ու օրենքով։ Արդյունքը ոչ միայն պաշտպանության կողմի գրանցած հաղթանակն է կամ քննչականի հերթական պարտությունը, այլև դատական համակարգի հեղինակության ամրապնդումը։ Հետևելով օրենսդրական ու սահմանադրական կանոններին, դատավորն արձանագրեց, որ դատարանի չվերացված ցանկացած որոշում պարտադիր է, իսկ դրա անտեսումը՝ անթույլատրելի։
Լրացում 2։ Միևնույն ժամանակ զարմանում եմ՝ ինչպես կարող էր մարդկային ու մասնագիտական նման արժեքներ ունեցող դատավորը, կալանավորման հիմքերի ու հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայության պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորել 20 օր ժամկետով։ Խնդիրը հասկանում եմ, բայց միաժամանակ՝ զարմանում։
Լրացում 3։ Տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ և այլն։ Քննչական կոմիտե, երկար չենք սպասի չէ՞»։