Ողբերգական դեպք՝ Արարատում․ քաղաքապետարանի շենքի բակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ
Հրապարակումներ
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի հարևանությամբ տղամարդու դի կա։ Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մոտ 40-50 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում