ՆԳ նախարարը Շիրակի մարզում հանդիպել է քաղաքացիների հետ․ քննարկվել են ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության վերաբերյալ հարցեր
Բլոգոսֆերա
Օգոստոսի 8-ին Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։
Քաղաքացիների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությանը, արդյունավետ կառավարման շրջանակում օպտիմալացման ծրագրին։
Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև Պարեկային ծառայության գործառույթների, կոնկրետ դեպքերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության անցնելու կարգի վերաբերյալ։
Բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:
Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)