Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ Axios. ԱՄՆ-ը մշակում է Մերձավոր Արևելքում հետպատերազմյան գործողությունների ծրագիր Նրանց աղքատությունը հաստատ չի սպառնում. անվանվել են ամենահարուստ կենդանակերպի նշանները Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբայ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել 

Ադրբեջանը հնարավոր նոր սպառնալիքի քարոզչական հիմքե՞ր է ստեղծում, գտել են անգամ պատասխանատվություն կրողին

Տնտեսություն

Առնվազն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական մամուլն ակտիվ առաջ է տանում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով: Այս մասին գրում է 168.am-ը։

Մասնավորապես, ադրբեջանական caliber.az-ը «ԱՄՆ-ի բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվել էր, թե իբր օգոստոսի 2-ին և 3-ին Ռումինիայում և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներից ռազմական երկու ինքնաթիռ է մտել Հայաստան:

Ավելին, ադրբեջանական կայքն իր հավաստի աղբյուրներին հղում անելով՝ գրել էր, թե ԱՄՆ-ին պատկանող Boeing C-17 ինքնաթիռներով ռազմական բեռի հետ մեկտեղ՝ անձնակազմ է բերվել Հայաստան:

Այնուհետև ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը շարունակել է, թե Հայաստան են բերվել հատուկ սարքավորումներ՝ արձանագրելու կամ հսկելու թռչող սարքերի, հրթիռների հետագիծը՝ Իրանի սահմանից բաց թողնվող, դրանք տեղադրվելու են հայ-իրանական սահմանին (հայ-իրանական սահմանը պահում են ռուս սահմանապահները, ՌԴ-ն Մեղրիից չի հեռացել)։

Այսօրինակ սադրող և ինչ-որ առումով անտրամաբանական այլ պնդումներ ևս արվում են ադրբեջանական հոդվածում: Մի կողմից՝ ադրբեջանական կողմը փորձում է Իրանի ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա, մյուս կողմից՝ ադրբեջանական սադրանքի համար լեգիտիմ քարոզչական հիմքեր է ստեղծում:

Օրինակ, վերը նշված հոդվածում նշվում է, թե ԱՄՆ-ից եկած անձնակազմը հիմնականում հայկական արմատներ ունեցող ԱՄՆ քաղաքացիներ են, որոնք ունեն կովկասյան և սլավոնական արտաքին, և որոնց «քողարկելու» են ՀՀ ԶՈՒ համազգեստով և Սյունիքում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման ենթակայության տակ, որից հետո զգուշացում է արվում՝ եթե Ադրբեջանի բանակի զինծառայողներ սպանվեն, ԱՄՆ-ում հասկանո՞ւմ են, որ պատասխանատվությունն իրենք են կրելու: Այսինքն, Ադրբեջանը հնարավոր սադրանքի պատասխանատուների՞ն է արդեն գտել:

Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը NEWS.am-ին վստահեցրել էր,  որ «ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում անցկացվել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Տարբեր տեղեկությունների համաձայն, զորավարժությանն օգտագործվել են նաև Հայաստանի գնած ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները:

Իսկ ադրբեջանական կողմն ԱՄՆ դեսպանատան արձագանքը չէր համարել հերքում իրենց հոդվածում նշված տեղեկությունների՝ հիշեցնելով ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի խորհրդատուների մասին:

Ուստի Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում չի անտեսել ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության թեման և կրկնել ամերիկյան կողմից ռազմական սարքավորումներ, միջոցներ Հայաստան բերվելու տեղեկությունը և շարունակել. «Ադմինիստրացիան ռևերանսներ է անում»:

Հարցին՝ Հայաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի, Զուլֆուգարովն ի պատասխան՝ հիշեցրել է, թե 2020 թվականի պատերազմից առաջ ինչպես էր Ռուսաստանը զինում Հայաստանին, ավելին, նա հիշել է, որ նախկին իշխանությունների օրոք Հայաստան «Իսկանդեր» է բերվել, և հարցեր էին տրվում՝ դա Ռուսաստանը տվե՞լ է Հայաստանին, թե՞ մնում է իրենցը:

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ է աշխատելու, Պաշտպանության նախարարությունը չէր հերքել 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

«Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցությունորը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթՆերկայացված այլ հարցադրումների վերաբերյալ ամերիկյան կողմն արդեն հանդես է եկել պարզաբանումներով»,- պատասխանել էին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Իսկ մեր այլ հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ հայկական բանակն արևմտյան ոճով կերպափոխման գործընթացի մեջ է:

Ընդ որում, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ երկկողմ համա­գոր­ծակ­ցության ձևաչափերով (այլ ոչ թե Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ բազմակողմ ձևա­­չա­փով) և ուղղված է բանակի՝ արևմտյան ոճով կերպափոխմանը։ Ինչ է սա ենթադրում:

– ՆԱՏՕ-ի անդամ հան­դի­սացող այլ պետությունների հետ բացառապես երկկողմ համագործակցության շրջա­նակ­ներում տարատեսակ վարժանքների և մե­թոդական պարապմունք­ների անցկացում՝ ուղղված ՀՀ ԶՈՒ-ում հրահանգիչների ինստիտուտի կա­յացմանն ու զար­գաց­մանը,

– պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացում արևմտյան չափորոշիչներով,

– ՀՀ ԶՈՒ-ում նոր մոդելի արհեստավարժ սերժանտական կազմի ներդնում և այլն:

Իսկ նույն ժամանակահատվածում 44-օրյա պատերազմում Թուրքիայի շնորհիվ հաղթանակ կերտած և պատերազմից հետո թուրքական մոդելի բանակ ստացած Ադրբեջանը, ով այս օրերին Հայաստանին մեղադրում է ամերիկյան կողմի հետ «ռազմական գործարքների» մեջ մտնելու մեջ, փորձում է փրկել սեփական բանակի հեղինակությունը և ազատվել կոնկրետ դեպքում Թուրքիայի շնորհիվ հաղթողի «պիտակից»։ Ավելի ճիշտ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո այս ջանքերը քարոզչական դաշտում ակտիվացան:

Իսկ այն, որ Ադրբեջանը փորձում է ազատվել այս առումով թուրքական «ազդեցությունից», դեռ մայիսին էինք գրել։ 

Մենք փաստեր էինք ներկայացրել, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններից տեղյակներին, և նկատել էինք, որ գուցե մի օր Ադրբեջանն ավարտի թուրքական մոդելի բանակաշինությունը և սա Ադրբեջանին դարձնի առավել անկախ՝ թուրքական ռազմական աջակցությունից:

Ավելին, օրերս ադրբեջանցի ռազմական փորձագետ Ագիլ Ռուստամզադեն արդարացել էր, թե Ադրբեջանը թեև 2020 թվականի պատերազմին նախորդած տարիներին ավելացրել էր իր հարձակողական կարողությունները, բանակային կորպուսներում ձևավորվել էին գրոհային ստորաբաժանումներ, գնվել էին ժամանակակից զենքեր, սակայն, հաշվի առնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական բարձր մակարդակի համագործակցությունը, Ադրբեջանի ղեկավարությունը որոշում է կայացրել իրավիճակը բալանսավորել՝ Թուրքիայից և Պակիստանից քաղաքական և դիվանագիտական աջակցությամբ:

Այնուհետև ռազմական փորձագետն ընդունում է, որ Թուրքիայի աջակցությունն առավել ընդգրկուն էր:

«Ռազմական օպերացիայից մի քանի ամիս առաջ Թուրքիան Ադրբեջանին էր վաճառել «Բայրաքթար» հետախուզա-հարվածային ԱԹՍ-ներ և ոչ միայն: Թուրքիայից նաև խորհրդատուներ էին եկել: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո թուրքական մի քանի F-16 էր մնացել՝ հաշվի առնելով հնարավոր արտաքին ռազմական միջամտությունը ռազմական օպերացիայի ընթացքում»,- մանրամասնել է նա:

Այսպիսով՝ ստացվում է՝ Ադրբեջանը հաստատում է այն պնդումները, որ 44-օրյա պատերազմը պլանավորված էր, և, որ, ինչպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր Քննիչ հանձնաժողովում ասել՝ «նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ»:

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը «Բայրաքթարներ» է տեղակայել Նախիջևանում:

Իսկ ադրբեջանցի ռազմական փորձագետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հայկական բանակի ուժեղացման նպատակով և՛ 44-օրյա պատերազմից առաջ, և՛ պատերազմի ընթացքում զենք-զինամթերք է մատակարարել Հայաստանին, այդ թվում՝ անհատույց:

«Մասնավորապես, «Тор-M1» զենիթահրթիռային համակարգեր՝ իր անձնակազմով, Ռուսաստանը Հայաստանի զենքի և զինամթերքի կարիքը լրացրել է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի զինապահոցից ևս: Արձանագրվել են 7 ռազմատրանսպորտային և 20 քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներ և այլն»,- մանրամասնել է Ագիլ Ռուսամզադեն:

44-օրյայի ընթացքում ռուսական որոշակի աջակցության մասին խոսել են և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական շրջանակները: Իսկ թե ինչպես են խոցվել «Տոր» համակարգերը, և քանի միավոր պիտի Հայաստանը ստանար, սա առանձին թեմա է:

Ինչ վերաբերում է ներկա պահին Հայաստանին ամերիկյան ռազմական օգնության մասին լուրերին, ապա պաշտոնական տեղեկություններ չկան:

168.am-ը գրավոր հարցման միջոցով կփորձի ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզել՝ արդյո՞ք ԱՄՆ-ի պաշտպանական աջակցությունը միայն խորհրդատվական է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ Axios. ԱՄՆ-ը մշակում է Մերձավոր Արևելքում հետպատերազմյան գործողությունների ծրագիր Նրանց աղքատությունը հաստատ չի սպառնում. անվանվել են ամենահարուստ կենդանակերպի նշանները Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի ԴուբայՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղելՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններին
Ամենադիտված