Եթե ՀՀ-ում քաղաքական լուծումներ չգտնվեն, իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարով
ՀասարակությունՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Վահրամաբերդ եկեղեցու մոտ. մաhացած տղամարդ են տեղափոխել հիվանդանոց: Այս դեպքը տեղի է ունեցել երեկ:
Վերջին շրջանում Հայաստանում քրեական բարքերի, հանցագործության բում է նկատվում:
Երբ ոստիկանության հիմնական գործառույթ է սահմանվում ոչ թե հանցագործության, այլ ընդդիմության դեմ պայքարը՝ այլ բան հնարավոր էլ չէր սպասել:
Մյուս կողմից, իշխանությունը ոչ միայն բարեփոխումներ չի իրականացրել, այլ տրվել է կրիմինալի հետ համագործակցելու գայթակղությանը՝ ավտորիտար կառավարումը համարելով սեփական գոյությունը երկարաձգելու արդյունավետ միջոց:
Հայաստանում կառավարում, դասական իմաստով, գոյություն չունի. մի կողմից, ավտորիտար կառավարման վերածնունդ է, մյուս կողմից՝ քաոսի նշաններ:
Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, վաղ, թե ուշ, իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարներով:
Այդպիսին է նաև համաշխարհային փորձը»,- գրել է նա։